ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ինչպե՞ս են օգտագործում ՀԱՄԱՍ գործիքը

Ինչպե՞ս են օգտագործում ՀԱՄԱՍ գործիքը
11.10.2023 | 12:11

Ամենաշահագրգիռ պետությունը ՌԴ-ն է, որ իսրայելական հետևակը մտնի Գազայի հատված:

Պատկերացնու՞մ եք` ինչի կվերածվեն ԵՄ երկրները:

Ի՛նչ կանեն այդ երկրների հետ արաբ ու ընդհանրապես մուսուլման էմիգրանտները:

Ֆրանսիայի, Գերմանիայի ու մյուսների ղեկավարությունը կայծակնային արագությամբ ո՜նց կմոռանա ՈՒկրաինային էլ, Զելենսկուն էլ:

ՈՒ ողջ հասակով, որպես ԵՄ փրկիչ կկանգնի Էրդողանը՝

« ... շատ չէ, ինձ անհրաժեշտ 200 -250 միլիարդ եվրոն տվեք, դադարեցնեմ ձեր տան քանդվելը»:

ՀԱՄԱՍ գործիքն այսպես են օգտագործում:

Հարգանքի է արժանի:

Խոսք չկա:

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3277

Մեկնաբանություններ